Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի անգամ հայր Մակարիոսն եղբայրների հետ անցնում էր Եգիպտոսով և լսեց մի մանուկի ձայն, որն իր մորն ասում էր. «Մի մեծահարուստ սիրում է ինձ, բայց ես նրան ատում եմ, իսկ մի աղքատ ատում է ինձ, բայց ես նրան սիրում եմ»: Եվ լսելով այս` հայր Մարկարիոսը զարմացավ: Եղբայրները հարցրին. «Ինչո՞ւ զարմացար այդ խոսքի վրա, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Առակ է այդ մանկան խոսքը, և մենք էլ մանուկներ ենք մտքով: Արդարև, մեր Տերն էլ է մեծատուն և սիրում է մեզ, բայց մենք չենք կամենում լսել Նրան և ատում ենք Նրան, իսկ բանսարկու թշնամին աղքատ է և ատում է մեզ, իսկ մենք սիրում ենք նրա պղծությունը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․