Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Եկան ոմանք հայր Փիլիկիոսի մոտ, որոնց հետ կային նաև աշ­խարհականներ, և խնդրեցին ծերին, որ խոսք ասի իրենց, իսկ ծերը լուռ էր: Եվ երբ շատ երկար աղաչեցին նրան, ասաց. «Խո՞սք եք ու­զում լսել»: Ասացին նրան. «Այո՛, հա՛յր»: Ծերն ասաց. «Արդ այ­լևս խոսք չկա: Նախկինում, երբ եղբայրները հարցնում էին ծերե­րին, անում էին` ինչ նրանք ասում էին, և Աստված էր առաջնորդում նրանց, թե ինչ խոսեն: Իսկ հիմա, որ հարցնում են և չեն անում` ինչ­ որ լսում են, Աստված հեռացրեց շնորհները ծերերից, և չգիտեն` ինչ խոսեն, որովհետև չկա մեկը, որ կատարի»: Եվ լսելով այս` եղբայրները հոգոց հանեցին և ասացին. «Աղո՛թք արա մեզ համար, հա՛յր»: Եվ շա­հած` գնացին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․