Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Ոմն եղբայր սովի ժամանակներում իր մորը հաց էր տանում: Եվ երկնքից ձայն եկավ, որ ասաց նրան. «Կամ դո՛ւ հոգ տար քո մոր մասին, կամ ե՛ս, որովհետև եթե դու պիտի հոգ տանես, ես չեմ հոգա»: Նա ճանաչեց, որ այդ ձայնն Աստծուց էր, և գետին ընկնելով` արտա­սուքներով ասաց. «Դո՛ւ հոգա, Տե՛ր, իմ և իմ մոր մասին»: Եվ վեր կենալով՝ դարձավ իր խուցը: Երեք օր անց նրա մոտ եկավ մայրը, հաց բերեց նրան և ասաց. «Ոմն ծեր եկավ և ինձ տվեց անհրաժեշտ ամեն բան, որ այս տարի ինձ ու քեզ բավական է»: Եվ նա գոհացավ Աստ­ծուց և առավել ևս զգաստացավ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․