Գրքեր

«Աստվածային Սերը միավորում է մեզ արտասովոր կերպով»

Հուլիսի 22-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կրկին անգամ այցելեց 3-ամյա Հայկ Եղիազարյանին: Փոքրիկի մոտ մեկ ամիս առաջ ախտորոշել էին գլխուղեղի հիմքի բազմակոմպոնենտ գոյացություն: Հիշեցնենք, որ, ըստ բուժստուգումների արդյունքի, Հայկին անհապաղ հարկավոր է վիրահատություն անցկացնել Մոսկվա քաղաքում մինչև հուլիս ամսվա վերջը: Եղիազարյան ընտանիքը, սոցիալապես անապահով վիճակում գտնվելով, ի զորու չէ հոգալու այդքան կարևոր վիրահատության ծախսը, որից կախված է իրենց փոքրիկի կյանքը: Ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար «Ինեկոբանկ»-ում հաշվեհամարներ են բացվել, որ կրկին կներկայացնենք ստորև:

Համայնքի նախորդ այցն իր արձագանքներն ունեցավ: Տեր Գրիգորը Եղիազարյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն, որ տրամադրել էին Ղազախստանի Հանրապետությունից՝ Ալեքսանդր Աբրահամյանը (100 000 դրամ), ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը (100 000 դրամ), Մոնթե Գրիգորյանը (100 000 դրամ), մոսկվաբնակ Երանուհի Մուրադյանը (50 000 դրամ) և Սոնա Սոլոմոնյանը (15 000 ռուս. ռուբլի): Տեր Հայրն ընտանիքին ասաց, որ մոսկվաբնակ հավատավոր հայորդիներից պատրաստակամություն են հայտնել Մոսկվայում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու իրենց:

Թեև վիրահատության գումարի քիչ տոկոսն է հավաքվել, բայց Եղիազարյան ընտանիքը լիահույս է առ Աստված, որ Տերը բարի մարդկանց շնորհիվ իրենց փոքրիկի համար առողջանալու ճանապարհ կհարթի: Հայկի մայրը՝ Թանգանուշ Սարգսյանն ասաց, որ ընտանիքով ուխտագնությունների են գնում. «Մի քանի օր առաջ, երբ Հայկին հարցրեցինք, թե որ եկեղեցին գնանք, ի զարմանս մեզ, նա ասաց՝ Սբ. Կարապետ: Այսօր մենք, Հայկի ցանկությունը կատարելով, Վեդիի Սբ. Կարապետ ենք գնացել՝ խնդրելով Սրբի բարեխոսությունը»:

Տեր Գրիգորն օրհնեց Հայկին և բժշկության աղոթք կարդաց: Եղիազարյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձերին այն սիրո, ուշադրության և հոգածության համար, որ ցուցաբերում են իրենց ընտանիքի նկատմամբ:

«Հայր Աստված երկիր ուղարկեց Որդի Աստծուն, որպեսզի աշխարհը ճանաչի, թե ինչ է սերը և սովորի սիրել: Իսկ առանց Աստծո Սերն ունենալու մեր սրտերի մեջ, մենք հոգևոր մահ ենք ապրում և բնականաբար զուրկ ենք լինում այն աստվածային խաղաղությունից, ուրախությունից ու սփոփանքից, որ միմիայն Կյանքի Աղբյուրն է պարգևում: Առանց Նրա մենք նման ենք մի անպետք ու ժանգոտած գործիքի, որին միայն հոգատար Վարպետի մատների հպումն է ի զորու վերստին կյանքի կոչել: Ուստի մեր սերն ու ջերմությունը փոխադարձաբար նվիրենք մեր Տեր Աստծուն` հետևաբար նաև մեր մերձավորներին: Աստվածային Սերը միավորում է մեզ արտասովոր կերպով: Միավորում է մեզ սիրո կապանքներով և սքանչելի կերպով վերափոխում է յուրաքանչյուրիս կյանքը»,- ասաց Տեր Գրիգորը:

 

«Ինեկոբանկ»-ում բացված հաշվեհամարներն են՝

 

2052353430481001 AMD

2052353430481041 RUR

2052353430481020 USD

2052353430481040 EUR

094816977 հայր՝ Նարեկ Եղիազարյան

055122120 մայր՝ Թանգանուշ Սարգսյան

 

 

Կարինե Սուգիկյան

22.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․