Գրքեր

Աստվածային սիրո միավորիչ ուժը

«Գթասրտությունն այնպիսի առաքինություն է, որի շնորհիվ մարդն իր մեջ եղած սերը փոխանցում է ուրիշներին, ովքեր կապված չեն իր հետ ո՛չ ընկերային և ո՛չ բարեկամական կապերով, որոնց առջև ինքը չունի ոչ մի պարտավորվածություն և որոնցից հույս էլ չունի որևէ ակնկալիքի»,- ասել է անգլիացի փիլիսոփա, երգիծաբան և տնտեսագետ Բեռնարդ Մանդեվիլը (1670-1733 թթ.):

Վերոնշյալ խոսքի համաձայն՝ սերն իր շուրջն է միավորում Աստծո մեծ ընտանիքի անդամներին: Աստվածային սիրո մեջ ամրանալով՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի իրագործմամբ փորձում է հնարավորինս աջակից լինել ի Քրիստոս իր եղբայրներին և քույրերին: Հերթական աջակցությունն ստացավ Կիրակոսյան Գագիկը (55 տ.), ում Տեր Գրիգորը հունվարի 14-ին հանձնեց սննդի փաթեթ՝ գնված մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ: Գագիկն իր քրոջ՝ 67-ամյա Թամարա Կիրակոսյանի հետ բնակվում է Չուխաջյան փողոցի 55 հասցեում: Նա որպես հսկիչ է աշխատում և իր աշխատավարձի ու Թամարային տրվող թոշակի գումարներով Կիրակոսյան ընտանիքը փորձում է հոգալ իր նվազագույն կարիքները: Գագիկն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից:

Որպես Աստծո ընտանիքի հարազատ անդամներ և սիրելի որդիներ, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, նմանվե՛նք Աստծուն, շարժվենք Նրա սիրով, ինչպես որ Քրիստոսը սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն՝ որպես անուշահոտ ընծա և զոհ (Եփեսացիներ 5:1):

 

 

Կարինե Սուգիկյան

14.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․