Գրքեր

Այ նրան Տերը կասի. «Նե՛րս մտիր»

Մի անգամ հայր Պավել Գրուզդևը հետևյալ առակը պատմեց. «Պատկերացրե՛ք. 1947 թվական: Գիշեր: Հացի հերթ: Լուսադեմին բացվում է փոքրիկ լուսամուտն ու հայտարարում են, որ հացը բոլորին չի բավականացնի: «Զուր մի՛ կանգնեք»: Իսկ հերթում մի կին կա երկու երեխաների հետ, որոնք այնքա՜ն վտիտ են, և պարզ է, որ նրանց հաց չի հասնելու: Հերթում վեցերորդը կամ յոթերորդը կանգնած պատշաճ հագնված մի տղամարդ է դուրս գալիս, բռնում է կնոջ ձեռքն ու երեխաների հետ տանում, իր տեղն է կանգնեցնում: «Կանգնեք այստե՛ղ»: «Իսկ Դո՞ւք»: Միայն ձեռքն է թափ տալիս ի պատասխան…» «Այ նրան,- շարունակեց հայր Պավելը,- Տերը կասի. «Նե՛րս մտիր»: «Ինչպե՞ս, Տե՛ր: Ախր ես Քեզ չեմ ճանաչել»: «Ինչպես չես ճանաչել, եթե երեխաներով այն կինը Ես էի»:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

27.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․