Գրքեր

«Այն, ինչ կորցնես հանուն Աստծո, կպահպանես, իսկ ինչ պահպանես հանուն քեզ, կկորցնես»

Երբ մարդու սիրտը լի է աստվածային սիրով, ապա նա սկսում է լիարժեքորեն ճանաչել և վայելել Արարչի սերը և նրա համար այլևս դժվար չէ սիրել Նրան ու բոլոր նրանց, ովքեր պատկանում են Տիրոջը: Եկեղեցու հայրերն իրենց մերձավորի հանդեպ այն աստիճանի սեր ունեին, որ շատերին այն թվում էր անհավանական, բայց անհավանական ոչինչ չկա նրա համար, ով փոխել է իր միտքը և սկսել է մտածել ու ապրել Աստծո խոսքի համաձայն:

Դեռևս առաջին դարից եկեղեցում Տիրոջով համախմբված համայնքներն աստվածային սիրո միավորիչ ուժով ամոքում ու դարմանում էին իրենց մերձավորների ցավերը: Այսօր էլ Տերն իր բուժիչ բալասանն է բաշխում Իր որդիներին եկեղեցու միջոցով:

Հունվարի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գիրգոր քահանա Գրիգորյանը Ոսկանյան Սիրանուշին (29 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարիքավոր բազմազավակ ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի, Մաշտոց փողոցի 13 հասցեում: Յոթ անչափահաս զավակների մայրը նշեց, որ ամուսինը՝ Ոսկանյան Ալեքսանը (49 տ.), 2-րդ խմբի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու: Բազմանդամ ընտանիքն ապրում է տարրական հարմարություններից և պայմաններից զուրկ երկու սենյականոց խոնավ բնակարանում: Սիրանուշն ասաց, որ ապրում են ամուսնու հասանելիք թոշակով և ընտանեկան նպաստով, որը չի բավականացնում ամենօրյա ծախսերի համար, այդ պատճառով ստիպված են լինում խանութներից պարտքով գնումներ անել: Ֆինանսական խնդիրների պատճառով երեխաներից չորսը հաճախում են գիշերօթիկ դպրոց: Կարիքավոր ընտանիքն օգտվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը կից գործող բարեգործական ճաշարանից: Ոսկանյան Սիրանուշն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին, որ կարեկից եղան իրենց խնդիրներին:

Ըստ Ս. Նիկոլայ Սերբսկու՝ այն, ինչ կորցնես հանուն Աստծո, կպահպանես, իսկ ինչ պահպանես հանուն քեզ, կկորցնես: Այն, ինչ տվել ես հանուն Աստծո անվան, կհատուցվի քեզ հարյուրապատիկով, իսկ ինչ տվել ես հանուն փառասիրության, կկորչի: Ամեն ինչ, որ ընդունես մարդկանցից հանուն Աստծո, կբերի քեզ ուրախություն, իսկ եթե ընդունես որպես վարձատրություն, կհայտնվես հոգսերի մեջ:

 

 

Կարինե Սուգիկյան

22.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․