Գրքեր

Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է

Գերաշնորհ Սրբազան Հայր,

Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատացելոց անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ:

Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու մշտատև առաջնորդությունը՝ Ձեր տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Մաղթում ենք, որ Բարձրյալն Աստծո կամոք առատանան Ձեր հոգեբուխ մղումներն ու շնորհները: Թող օրհնաբեր լինի Ձեր աստվածապարգև ծառայությունը՝ շաղախված սուրբ հայրերի բարի ավանդություններով:

Որդիական խոնարհությամբ մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն:

 

18.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․