Գրքեր

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անվանակոչության տոնն է

Վեհափառ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, հավատացյալ հայորդյաց և թեմի պաշտոնեության անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբության անվանակոչության տոնն՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ծաղկուն պահի Ձեր հովվապետական գավազանը՝ հովվելու և առաջնորդելու հավատավոր Ձեր հոտին բազում տարիներ: Ս. Վարդանանց նահատակությունն ապրված հայրենասիրության ու քրիստոսասիրության այն ոգին է, որով առաջնորդում եք ամենքիս՝ «կյանք իմացյալ անմահություն է» տեսլականով և Վարդանանց քաջ զավակները լինելու գիտակցությամբ: Հայցում ենք Բարձրյալից, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, երկար արևշատ տարիներ՝ ի բարօրություն մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի վայելումն հայ ազգին:


Մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջոյն

 

www.qahana.am

04.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․