Գրքեր

Բանտարկյալն ու սրբապատկերը

Հին ժամանակներում մի քրիստոնյայի կեղծ մեղադրանքներով ձերբակալեցին ու մահապատժի մասին վճիռ կայացվեց: Մինչ մահապատժի օրը վրա կհասներ բանտարկյալի ընկերները նրան մի սրբապատկեր փոխանցեցին, որի վրա Պետրոս առաքյալն էր պատկերված՝ բանալիները ձեռքին: Մարդը շատ ուրախացավ այս նվերից՝ բանտից ազատվելու նշան տեսնելով դրա մեջ, քանի որ հենց այդ սրբապատկերն էին նվիրել, այլ ոչ թե մեկ ուրիշը: Սկսեց օր ու գիշեր աղոթել սրբապատկերի առջև ու մի օր էլ մի պատկերի բանալիների վրա մի փոքրիկ ճեղք նկատեց: Բաց արեց այն ու գաղտնարանում փախուստի պլան գտավ:

Այդպիսով բարեհաջող կերպով փրկվեց մահվանից՝ իր հետ տանելով այն սրբապատկերը, որի առջև աղոթեց մինչ կյանքի վերջը:

Նա, ով սովորել է Աստծո օգնությունը տեսնել առօրյա գործերում, կճանաչի նաև ողջ կյանքի ընթացքում: Եթե Աստծո օգնությունը մանրուքներում տեսնես, մեծ գործերում էլ կգտնես այն:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

26.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․