Գրքեր

«Բարձրագույն Սերը իրենը չի փնտրում, այլ զոհում է իրեն հանուն ուրիշի»

Բարի գործին հետամուտ անձը նախ ինքն է հարստանում. նրա հոգին լիանում է լույսով, ուրախությամբ և խաղաղությամբ: Ամանորի նախաշեմին այդ հոգեպարար լույսը, ուրախությունն ու խաղաղությունն էին վայելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց միությունը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ՝ տիկնանց միությունը ողջ տարվա ընթացքում բարեգործական նպատակով մի շարք ձեռնարկներ և միջոցառումներ է կյանքի կոչել: Արդյունքում, միությունը կարողացավ դրամական օգնությամբ աջակցել համայնքի սիրիահայ կարիքավոր ընտանիքների: Դեկտեմբերի 26-ին Տեր Գրիգորի գլխավորությամբ միության ատենապետուհի՝ Զարուհի Համալյանը երեսունհինգ սիրիահայ ընտանիքների հանձնեց դրամական օգնություն: Ընտանիքներն անչափ զգացված էին իրենց հանդեպ ցուցաբերված ուշադրության և աջակցության համար:      

«Համայնքային կյանքում առկա սերը, ուշադրությունն ու հոգատարությունը հոգևոր մեծ ուրախություն է պատճառում բոլորիս: Հայր Աստված երկիր ուղարկեց Որդի Աստծուն, որպեսզի աշխարհը ճանաչի, թե ինչ է սերը և սովորի սիրել: Իսկ առանց Աստծո Սերն ունենալու մեր սրտերի մեջ, մենք հոգևոր մահ կապրենք և բնականաբար զուրկ կլինենք այն աստվածային խաղաղությունից, ուրախությունից ու սփոփանքից, որ միմիայն Կյանքի Աղբյուրն է պարգևում: Մեր Տերը, երկիր գալով, մարդացավ, որպեսզի մարդը կարողանա կրկին Աստծո որդի դառնալ: Այսպիսին է Բարձրագույն Սիրո դրսևորումը, որն իրենը չի փնտրում, այլ զոհում է իրեն հանուն ուրիշի (Ա Կորնթ. 13:5)»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

26.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․