Գրքեր

«Բոդենզեի հայկական արև»-ի աջակցությունը արև երեխայի ընտանիքին

Կյանքն ավելի մեծ և զորեղ ներգործություն ունի, քան խոսքը, եթե խոսքի ներգործությունն ընդհատվում է, ապա կյանքի ներգործությունը հարատև է: Փրկարար ճշմարտությունը ողջ աշխարհում իր տարածումը գտավ, քանի որ մարմնավորվեց կյանքով: Դարեր շարունակ Քրիստոսի հետևորդն իր կյանքով է Տիրոջ ուսուցումները տարածել՝ մարդկանց հոգիներում արթնացնելով սերն առ Աստված և մերձավորը: Քրիստոս Իր առաքյալներին ու հետևորդներին երկրի աղը անվանեց (Մատթ. 5:13)՝ ցանկանալով, որ իրենց առաքինազարդ կյանքով աղի նման անհրաժեշտ և օգտակար լինեն իրենց միջավայրում: Իրականում խոնարհ, խաղաղարար, ողորմած և արդարամիտ անձը միայն իր համար չէ, որ բարիք է գործում, այլ իր կյանքով բարիք է հորդեցնում նաև՝ հօգուտ իր միջավայրի և ի փառս Աստծո: Աստծո և մերձավորի հանդեպ սերը օգնում է քրիստոնյանին դառնալու երկրի ճշմարիտ աղը՝ բացահայտելով կյանքի իրական համն ու իմաստը:

Կյանքի ճշմարիտ բացահայտման ուղին է ընտրել Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը, որ հերթական աջակցությունը ցուցաբերեց արև երեխայի ընտանիքին: Մայիսի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Կանցյան Ադամանդին (49 տ.) փոխանցեց հիմանդրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Ադամանդն իր երեք զավակների հետ բնակվում է Օրբելի 6, 71 բն. հասցեում: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Նոյը (7 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Նոյը սովորում է Երևանի թիվ 100 հիմնական դպրոցի երկրորդ դասարանում: Ադամանդն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

09.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․