Գրքեր

Բոլորի համար լույս եղիր

Մթնեց: Մարդը մի փոքրիկ մոմ վերցրեց ու սկսեց երկար պտուտակաձև աստիճաններով վեր բարձրանալ:

- Ո՞ւր ենք գնում,- հարցրեց մոմը:

- Բարձրանում ենք աշտարակը, որպեսզի լուսավորենք դեպի նավահանգիստ եկող նավերի ճանապարհը:

- Բայց ոչ մի նավ իմ լույսը չի տեսնի,- առարկեց մոմը:

- Որքան էլ լույսդ փոքր լինի,- ասաց մարդը,- շարունակիր այնքան պայծառ վառվել, որքան կարող ես, իսկ մնացածն ինձ թող:

Այսպես զրուցելով վերև բարձրացան ու մոտեցան մեծ լամպին: Մարդը փոքրիկ մոմի օգնությամբ վառեց լամպն ու շուտով դրա ետևում գտնվող մեծ հայելիները փոքրիկ մոմի շողերն արտացոլեցին, ու նրա լույսը մի քանի մղոն հեռավորությամբ սփռվեցվեց ծովի վրայով՝ լուսավորելով նավերի ու ճամփորդների ճանապարհը:

Ինչպես մի փոքր մոմը կամ նույնիսկ լուցկին կարող են մեծ խարույկ վառել և ճանապարհ ցույց տալ հարյուրավոր մարդկանց, այդպես էլ հոգուդ ջերմության ու լավ օրինակի փոքր բոցը կարող է մարդկային կյանքեր ու աշխարհայացք փոխել, եթե նույնիսկ ինքդ լիովին չգիտակցես դա:

Ուղղակի լո՛ւյս եղիր շրջապատիդ մարդկանց համար, ինչպես այն փոքրիկ փարոսը, որն ուրախությամբ նավերին դեպի ապահով նավահանգիստ էր ուղղորդում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

21.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․