Գրքեր

Ճակատագրի նշանը

Մի մարդ Սուրբ Պատարագից հետո, եկեղեցուց դուրս գալիս, միայնության սուր զգացում ունեցավ: Անսպասելիորեն ընկերը ձայն տվեց նրան.

- Քեզ հետ խոսելու կարևոր բան ունեմ:

Մարդն այս անսպասելի հանդիպման մեջ ճակատագրի նշանը տեսավ ու այնքան ուրախացավ, որ սկսեց իրեն կարևոր թվացող ամեն ինչի մասին խոսել՝ Աստծո բարեշնորհության, սիրո: Եվ հավելեց, որ ընկերոջն էլ վստահաբար Աստված էր ուղարկել կամ հրեշտակն էր առաջնորդել, քանի որ դեռևս մեկ րոպե առաջ իրեն շատ միայնակ ու անպետք էր զգում: Ընկերը լսեց այդ ամենը, շնորհակալություն հայտնեց ու հեռացավ: Քիչ առաջ ցնծացող մարդն էլ ավելի մեծ միայնություն զգաց: Բայց հետո հասկացավ, թե բանն ինչում է. իր բուռն ուրախության մեջ ականջի ետևում էր թողել իրեն լսելու ընկերոջ խնդրանքը:

Մարդը ոտքերի տակ՝ գետնին, նայեց ու տեսավ այնտեղ ընկած իր խոսքերը…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

14.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․