Գրքեր

Չարի գործիքները

Մի անգամ սատանան որոշեց իր գործիքները ցուցադրել: Իր հավաքածուն շարեց ապակե ցուցափեղկերի հետևում, որպեսզի բոլորը կարողանան տեսնել: Ի՜նչ հավաքածու էր: Այստեղ էր Նախանձի փայլուն դաշույնը, իսկ կողքին Բարկության մուրճն էր երևում: Հարևան դարակի վրա Կրքի աղեղն էր, իսկ դրա կողքին շարվել էին Որկրամոլության, Ցանկասիրության ու Խանդի թունավոր նետերը: Առանձին ցուցափեղկի վրա Ստի ցանցերի մի մեծ հավաքածու էր ցուցադրվում: Այնտեղ էին նաև Հուսահատության, Արծաթասիրության ու Ատելության գործիքները:

Իսկ ամենագեղեցիկ դարակի վրա, բոլոր գործիքներից զատ, փոքր, անշուք ու բավականին մաշված մի փայտե սեպ էր դրված, որի վրա գրված էր «Հպարտություն»: Ի զարմանս բոլորի, սրա գինն ավելի բարձր էր, քան բոլոր գործիքների գները միասին վերցրած:

Այն հարցին, թե ինչու է այդքան բարձր գնահատում այդ տարօրինակ սեպը, սատանան պատասխանեց.

- Այն իսկապես բոլոր գործիքներից վեր եմ դասում, որովհետև իմ զինանոցում դա միակ զենքն է, որի վրա կարող եմ հույս դնել, եթե մյուս բոլորն անզոր գտնվեն,- և փայտե սեպը քնքշորեն շոյելով՝ շարունակեց,- Եթե հաջողվում է այն մարդու գլխից ներս խփել, ապա այն դռներ է բացում նաև մյուս բոլոր գործիքների համար:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

01.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․