Գրքեր

Չդատելու և ներելու մասին

Մեռնելու վրա էր Արեթաս անունով ոմն փարանացի եղբայր, որը կրոնավորության ընթացքում փոքր­ինչ ծույլ էր եղել: Նրա շուրջ նստած հայրերից ոմանք տեսնելով, որ նա խնդությամբ և զվարթությամբ էր ելնում մարմնից, եղբայրների հոգևոր շինության համար հարցրին նրան. «Հավատա՛, եղբա՛յր, ամենքս էլ գիտենք, որ ոչ այնքան զորեղ ջանացող եղար ճգնության մեջ, իսկ այժմ ինչպե՞ս ես այդպիսի հոժարությամբ գնում Տիրոջ մոտ»: Փարանացի եղբայրն ասաց. «Հավատացե՛ք, հայրե՛ր, ճշմարիտ ասացիք, սակայն երբվանից մենակյաց դարձա, ո՛չ մեղանչած մարդու դատապարտեցի, ո՛չ էլ մեկի հանդեպ ոխ պահեցի ողջ օրը, իսկ հիմա կամենում եմ Աստծուն ասել. «Դո՛ւ ասացիր, Տե՛ր, «Մի՛ դատեք, որ չդատվե՛ք» (Մատթ. Է 1), «Թողե՛ք, և կթողնվի ձեզ» (Մատթ. Զ 14)»: Եվ բոլորը, օգուտ քաղելով եղբոր խոսքերից, նրան ասացին. «Գնա՛ խաղաղությամբ, որդյա՛կ, դու և առանց վաստակի փրկվեցիր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․