Գրքեր

Չմտածել գործերի մասին

Երկու ընկեր հանդիպեցին փողոցում:

- Ինչպե՞ս ես:

- Լավ, իսկ դո՞ւ:

- Ավելի լավ է չհարցնես: Ողջ օրը վազվզում եմ գործերով, մեկ՝ այս մեկը, մեկ՝ մյուսը, չգիտեմ, թե որը հասցնեմ: Գլուխս արդեն պտտվում է:

- Միգուցե պետք է ավելի քի՞չ մտածես գործերիդ մասին,- ենթադրեց ընկերը:

- Ի՞նչ ես ասում: Անհնար է գործերի մասին չմտածել:

Այս խոսքի վրա բաժանվեցին ու կրկին հանդիպեցին մի քանի օր անց: Շատ գործ ունեցող ընկերն է՛լ ավելի մտահոգ էր երևում:

- Ի՞նչ է պատահել,- հարցրեց ընկերը:

- Ատամս է ցավում, գնում եմ ատամնաբույժի մոտ,- պատասխանեց մյուսը:

- Իսկ գործե՞րդ:

- Ի՞նչ գործերի մասին կարող է խոսք լինել, երբ ատամս է ցավում:

- Ահա՛, թե ինչ: Փաստորեն կարող ես գործերիդ մասին չմտածել, երբ ատամդ է ցավում:

 

«Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

16.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․