Գրքեր

Ճնճղուկները

Մի տան տանիքում ճնճղուկների ընտանիք էր ապրում: Գարնան գալուն պես սկսեցին շատ շոգել իրենց բնում և հայր ճնճղուկն առաջարկեց դատարկ սարեկաբույնը զբաղեցնել: Մայրն առարկեց, ասելով, որ այն ուրիշինն է, և տերերը շուտով կարող են վերադառնալ: Բայց հայր ճնճղուկը չլսեց նրան, և ընտանիքը սարեկաբույն տեղափոխվեց: Սակայն երկար չմնացին այնտեղ, որովհետև սարյակները շուտով վերադարձան ու դուրս վռնդեցին նրանց:

Այդ ժամանակ հայր ճնճղուկը հիշեց, որ ծեր թխկիի վրա մի փչակ կա, բայց ներս նայելով՝ տեսան, որ արդեն բուն է այնտեղ բնակվում և շտապեցին հեռանալ այդտեղից: Սակայն հայր ճնճղուկը չէր հանձնվում: Այժմ էլ որոշեց ծիծեռնակների հին բույնը զբաղեցնել և որքան էլ մայր ճնճղուկը փորձեց տարհամոզել նրան՝ չստացվեց: Բայց ծիծեռնակներն էլ շուտով վերադարձան ու մեծ աղմուկով դուրս արեցին նրանց:

- Գիտե՞ս ինչ,- ասաց մայր ճնճղուկը,- ավելի լավ է քո շոգ բնի մեջ ապրես, բայց իմանաս, որ այն քոնն է:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

09.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․