Գրքեր

Ցուցիչը

Մի փայտագործ աթեիստ շտապում է իր էլեկտրագետ ընկերոջ մոտ և տեսնում, որ ընկերն էլեկտրական հոսանքի չափման սարքով փորձում է սեղանի երկարությունն ու լայնությունը չափել:

Փայտագործն ապշում է.

- Ի՞նչ անմիտ բան ես անում. սեղանը սովորական չափիչ ժապավենով կարող ես չափել, այլ ոչ թե էլեկտրական հոսանքի չափման այդ սարքով:

Էլեկտրագետը պատասխանում է.

- Ճիշտ ես ասում, այս կերպ փորձեցի քեզ ցույց տալ, որ հոգևոր աշխարհի ցուցիչներն ու չափման միավորները քո իմացած գիտությամբ չես կարող չափել, այլ հոգևոր գիտությամբ պետք է չափել և հասկանալ, ինչպես օրինակ` ֆիզիկայի միջոցով բանասիրություն և լեզվաբանություն չես լուսաբանում, հետևաբար, դրա համար էլ չես հասկանում հավատքն ու հոգևոր կյանքը:

 

Հովհաննես Մանուկյան

23.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․