Գրքեր

Դատապարտելու մասին

Երեց Պղզոն լսեց եղբայրներից ոմանց մասին, թե հաճախ քաղաք են գնում, բաղնիք են մտնում և անարգագույն բաներ են խորհում`մենակյացի վարքին անհարիր: Եվ գալով հավաքի` նրանցից վերցրեց մենակյացի զգեստները: Եվ երբ արեց այդ, սիրտն ինքն իրեն դատապարտեց, և նա զղջաց: Ապա խռովահույզ մտքով եկավ հայրերի խուղը և նրանց պատմեց ողջ կատարվածը, և նրանք ուղարկեցին նրան հայր Պիմենի մոտ: Եվ նա, վերցնելով տասնմեկ զգեստները, եկավ ծերի մոտ և պատմեց նրան կատարվածը և ասաց հայր Պիմենին. «Եղբայրներին, որոնք իրենց կարգի մեջ փոքր­ինչ հեղգացել էին, մերկացրի զգեստներից: Ահա իմ խորհուրդները նեղում են ինձ, որ ազնիվ չեմ վարվել»: Ասաց նրան հայր Պիմենը. «Դու ոչինչ չունե՞ս հին մարդուց, և իսպառ մերկացե՞լ ես նրանից»: Երեցն ասաց «Հին մարդուց դեռ ունեմ»: Այնժամ Պիմենն ասաց. «Ահա դու ևս եղբայրների պես ես, որովհետև եթե փոքր­ինչ ունես հին մարդուց, նշանակում է՝ ենթակա ես մեղքերին»: Այնժամ գնաց երեցը և կանչեց եղբայրներին, և ընկնելով նրանց առջև` դարձյալ հագցրեց նրանց մենակյացի զգեստները:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․