Գրքեր

Դատավորի մասին

Մի դատավոր իր տան պատուհանի մոտ   երեկոյան նստած՝ նայում էր խոզարածներին, որոնք  խոզերին տանում և ստիպում էին ներս մտնել: Իսկ երբ չհաջողվեց, նրանցից մեկն ընկերոջն ասաց.

- Եթե կամենում ես, որ խոզերն արագ խոզանոց մտնեն, կանչի՛ր նրանց. «Խոզե՛ր, խոզե՛ր, այնպես արա՛գ մտեք ձեր  խոզանոցը, ինչպես, օրինակ, դատավորներն են դժոխք մտնում»:

Երբ խոզարածն այս ասաց, խոզերն անմիջապես, առանց  հապաղելու սկսեցին մտնել իրենց բնակության վայրը:

Դատավորն  այս տեսնելով՝ երկյուղածությամբ  ըմբռնեց արդարությունը.  դատական իշխանությունը թողեց և իր որդիների հետ իսկույն դեպի վանք շտապեց, ուր եւ խստակրոն վարքով, աղոթքով և արտասուքով ապրում էր,  և այնքան անողորմ էր իր մարմնի հանդեպ, որ մինչև իսկ բազում վանքերի հայր դառնալով` ամենուր, որտեղ կրոնավորներ էին ապրում,  շրջում էր բոկոտն:

 

Հայելի վարուց

31.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․