Գրքեր

Դատելու մասին

Մի անգամ հայր Ամոնը ինչ­որ տեղ գնաց, որ մի բան ճաշակի: Այնտեղ կար գարշելի անուն հանած մի եղբայր, և այն կինը, որի հետ մեղանչում էր եղբայրը, այնտեղ էր: Մտավ հայր Ամոնը բամբասված եղբոր տունը, իսկ տեղի բնակիչները երբ իմացան, որ կինը, ում բամբասում էին, ահա եկել է այն եղբոր մոտ` նրա տուն, խիստ վրդովվեցին և գնացին նրան հալածելու այնտեղից: Երբ իմացան, որ Ամոնն  այնտեղ է, նրան աղաչեցին գնալ իրենց հետ: Իսկ այն եղբայրը, տեսնելով ամբոխը, կնոջը մտցրեց մի մեծ կարասի մեջ և թաքցրեց նրան: Եվ երբ եկավ ամբոխը, հայր Ամոնն իմացավ, թե որտեղ է կինը, և որոշեց ծածկել նրան. դրա համար մտավ տուն, նստեց կարասի վրա և պատվիրեց տունը խուզարկել, որ կնոջը գտնեն: Եվ երբ չգտան, հայր Ամոնն ասաց. «Այդ ի՞նչ եք անում. զրպարտում եք անմեղ մարդուն»: Այն ժամանակ նրանց վրա աղոթք անելով՝ արձակեց ամբոխին, և բռնելով եղբոր ձեռքից՝ ասաց. «Զգո՛ւյշ եղիր քո անձի համար»: Եվ միայն այս ասելով` գնաց այնտեղից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․