Գրքեր

Դատելու մասին

Հարցրին ոմանք հայր Պիմենին և ասացին նրան. «Ինչպե՞ս կարողացավ հանդուրժել հայր Եսթերինոսը այնպիսի աշակերտի, որը գիշերային հսկումի ժամին ննջել էր»: Ծերը նրանց ասաց. «Եթե ես լինեի այնտեղ, իմ թիկնոցն էլ կդնեի նրա գլխատակին»: Հայր Պամբոսն ասաց. «Եվ ի՞նչ պատասխան կտայիր դու Աստծուն դրա համար»: Պիմենն ասաց. «Կասեի. «Դո՛ւ ասացիր, Տե՛ր, թե՝ նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը, ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար (Մատթ. Է 5)»»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․