Գրքեր

Դեպի Երկնային Արքայություն տանող ճանապարհը

Միտրոպոլիտ Ինոկենտին (Վենիամինով) իր համայնքի անդամներին առակի օգնությամբ էր բացատրում, թե ինչպես գտնեն Երկնային Արքայություն տանող ճանապարհը.

- Պատկերացրու, որ հանկարծ, բոլորովին անսպասելի, քո հեռավոր հարուստ ազգականի միակ ժառանգորդն ես դարձել: Այդ ազգականը, մահվանից առաջ, գեղատեսիլ լեռան գագաթին գտնվող իր շքեղ ամառանոցը քեզ է կտակել: Քանի որ նա միայնություն էր սիրում՝ ճանապարհ չէր կառուցել դեպի իր ամառանոցը և այնտեղ էր հասնում մի նեղլիկ կածանով: Եվ որպեսզի օգնի քեզ այնտեղ հասնել՝ լեռան քարտեզն է թողել՝ անհրաժեշտ կածանը վրան նշելով: Այսպիսով, ամառանոց հասնելու համար պետք է միայն քեզ սիրող ազգականի նշած կածանով գնաս:

Նման մի բան էլ մենք պետք է անենք, եթե ցանկանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի պատրաստած Երկնային կացարանին հասնել: Պետք է լավ իմանանք, թե որ ուղին է այնտեղ տանում, ինչպես չշեղվենք դրանից, ինչից զգուշանանք և այլն:

Մեր քարտեզը Սուրբ Գիրքն է և եկեղեցական գրականությունը, անտառապահները Եկեղեցու հովիվներն են, որոնց պարտականությունն է հավատացյալներին օգնել և առաջնորդել դեպի դրախտ: Մեզ հետ վերցրած պարենը Աստծո բարեշնորհությունն է, որ ամրացնում է մեր հոգևոր ուժերը: Հնարավոր է, որ դեպի դրախտ տանող արահետը նեղ լինի, մացառներով ծածկված ու դժվար անցանելի, իսկ մյուս արահետներն ավելի լայն ու հարմար թվան: Բայց ավելի լավ է չհավատալ այդ թվացյալին: Տեր Հիսուս Քրիստոսն ու Նրա առաքյալները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են, որ Ավետարանում միայն մեկ ուղի կա նշված, որ հասնում է մինչև Երկնային Արքայություն:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

04.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․