Գրքեր

Դեպի կրակը թռչող թիթեռները

Թիթեռը դեպի կրակը թռավ:

- Ո՜ւր ես թռչում,- փորձեց նրան ետ կանգնեցնել ճանապարհին նստած վառված թևով թիթեռնիկը,- ահա՛ ես էլ թռա ու ի՞նչ ստացվեց դրանից:

- Նշանակում է ճիշտ կողմից չես մոտեցել,- ուրախ-ուրախ ձայնեց թիթեռը, զգուշորեն մոտեցավ խարույկին և նույնպես թևն այրեց՝ հրաշքով չմոխրանալով ամբողջովին:

Եվ երկուսով նստած դարդ են անում: Հանկարծ տեսնում են, որ մեկ այլ թիթեռ էլ է դեպի կրակը թռչում:

- Կա՛նգ առ,- գոռում են,- սպասի°ր:

Բայց ավաղ, նա նույնիսկ չլսեց նրանց: Այնպես էր սլանում, որ ոչ միայն թևն այրեց, այլ ամբողջովին կրակի բաժին դարձավ:

Թիթեռները, միմյանց նայելով, հոգոց հանեցին: Եվ հենց որ ուշքի եկան ու բուժեցին թևերը… կրկին դեպի խարույկը սլացան:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

23.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․