Գրքեր

Ձեր աղոթքը մեղք կհամարվի ձեզ

Մի անգամ ծեր վանականին հարցրին, թե ինչ է նշանակում «աղոթքը մեղք կհամարվի» խոսքը: Այդ պահին նրա մոտ մի հավատացյալ կին եկավ՝ օրհնություն խնդրելու: Ծերը նրան ինչ-որ բան խնդրեց անել, իսկ վերջինս պատասխանեց, որ հիմա չի կարող, իսկ հետո կտեսնի ինչ կարող է անել: «Այժմ նա կգնա ու հինգ ժամ կաղոթի,- ասաց ծերը ներկաներին:- Բայց Աստված ինչպե՞ս կլսի նրա աղոթքը, չէ՞ որ նա չօգնեց խնդրողին: Եթե Աստծու պատվիրանները չեք կատարում, ապա Աստծուն մի՛ անհանգստացրեք երկար ու բարակ աղոթքներով, չի լսի, և ձեր աղոթքը մեղք կհամարվի ձեզ: Բարի գործերը բացում են դրախտի դռները: Խոնարհությունը ներս է մտցնում, իսկ սերը ցույց է տալիս Աստծուն: Եթե աղոթքին բարի գործեր չեն հետևում, աղոթքը մեռած է»:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

28.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․