24 Մարտ, Կիր, Քառասնորդական պահքի Դ կիրակի

Գրքեր

«Երանի նրանց, ովքեր հետևում են Տիրոջ պատվիրաններին»

«Հոգատար լինենք միմյանց հանդեպ՝ սիրո և բարի գործերի մղելով միմյանց» (Եբր. 10:24): Սիրո, հոգատարության և բարության արդյունքում է աճում և զորանում Քրիստոսահիմն եկեղեցին՝ սիրո կատարելության ուղով առաջնորդելով իր անդամներին: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է, եթե քարը քարին հարվածելով կրակ ենք ստանում, ապա առավել ևս բարուն նախանձախնդիր հոգիների հաղորդակցությամբ աճում է սերը և նրանից բխող սիրո գործերը: Սիրո և բարի գործերի մղումն է առաջնորդում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին՝ կյանքի կոչելու մի շարք սոցիալական ծրագրեր, որոնց շրջանակներում, մարտի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Սևան Քեհեյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Բաղդասարյան Էդուարդը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով Քեհեյան ընտանիքը 2011 թ.-ին տեղափոխվել է Հայաստան՝ վարձակալությամբ բնակվելով Գյուլբենկյան 19 հասցեում: Սևանը խնամում է անկողնային հիվանդ հորը:

«Եղբայրս՝ Րաֆֆի Քեհեյանը (56 տ.), 3-րդ խմբի հաշմանդամ է, սրտի վիրահատություն է տարել, հեպատիտ C հիվանդությունն ունի և առողջական խնդիրներ ունենալով հանդերձ՝ աշխատում է, որպեսզի կարողանանք հոգալ մեր նվազագույն կարիքները: Փոքր եղբայրս՝ Սարգիս Քեհեյանը (52 տ.), մեկ տարի առաջ է Սիրիայից եկել Հայաստան և չի կարողանում աշխատանք գտնել»,- ասաց Սևանը և իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

«Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել և ընթանում են Տիրոջ օրենքով: Երանի նրանց, ովքեր հետևում են Նրա պատվիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտրում են Նրան»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 118:1-2):

 

Կարինե Սուգիկյան

06.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․