Գրքեր

Երազը

Արևելքի տիրակալներից մեկը մի սարսափազդու երազ տեսավ՝ հերթով թափվեցին նրա բոլոր ատամները: Չափազանց տագնապած, նա իր մոտ կանչեց երազներ մեկնողին:

Վերջինս լսեց նրան ու մտահոգված ասաց.

- Ո՜վ տիրակալ, պետք է տխուր լուր հայտնեմ քեզ: Դու մեկը մյուսի ետևից կկորցնես քո բոլոր հարազատներին:

Զայրացավ տիրակալն այս խոսքերից և հրամայեց բանտ նետել խեղճին և ուրիշ մեկնողի կանչել իր մոտ, որն էլ երազը լսելով ասաց.

- Ուրախալի լուր ունեմ քեզ հայտնելու, տիրակա՛լ: Դու քո բոլոր հարազտներից ավելի երկար ես ապրելու:

Տիրակալը շատ ուրախացավ և առատաձեռնորեն պարգևատրեց նրան:

Պալատականները խիստ զարմացած էին:

- Դու ասացիր այն, ինչ քո դժբախտ նախորդը, արդ, ինչո՞ւ նա պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,- հարցրեցին նրանք:

- Որովհետև շատ մարդիկ հաճախ կարևորում են ոչ թե այն, ինչ ասում ես, այլ այն, թե ինչպես ես դա ասում (ոչ թե բովանդակությունը, այլ ձևը):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

08.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․