Գրքեր

«Երջանիկ է նա, ով ծառայում է ավետարանական առաքինությունների իդեալին»

Նոյեմբերի 17-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարակով Էդուարդին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ իրենց թոռնուհու` Լուսին Մարոյի ծննդյան առթիվ տրամադրել էին արտերկրում բնակվող Պէնկլիան ամուսինները:

Էդուարդն իր տարեց մոր և 13-ամյա զավակի հետ վարձակալությամբ բնակվում է Ա. Արմենակյան 21/7 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցի 708 համարի փոքրիկ սենյակում: Նրանք Բաքվից տեղահանված փախստականներ են և արդեն երեսուն տարի է, ինչ բնակվում են տարրական պայմաններից զուրկ հյուրանոցում՝ սպասելով, թե պետությունը երբ կարձագանքի բնակարան հատկացնելու իրենց դիմումին: Էդուարդը մշտական աշխատանք չունի, և ընտանիքը գոյատևում է ընտանեկան նպաստի և նրա մորը հատկացվող թոշակի գումարներով: «Երկրորդ խմբի հաշմանդամ եմ, սակայն այս տարվանից ինձ այլևս թոշակ չեն հատկացնում՝ անհասկանալի պատճառներով: Մայրիկիս էլ անվճար դեղ չեն տրամադրում՝ նշելով, որ ինքն արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և հաշվառված չէ փախստականների ցուցակում»,- ասաց Էդուարդը: Նա իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձանց՝ իրենց դրամական օգնություն տրամադրելու համար:

Աշխարհը ստեղծվեց և կառավարվում է Աստծո ամենազոր խոսքով: Մարդն աշխարհը և իրեն ճանաչում է նույն այդ խոսքով: Աստծո խոսքը շրջադարձային կերպով փոխում է մարդկային կյանքերը, միավորում է պառակտումները, լուծում՝ սոցիալական խնդիրները: Աստծո խոսքը այլ հայացք, այլ խորություն և այլ գործելակերպ է պարգևում իրենով ապրողներին: «Երջանիկ է նա, ով ծառայում է ավետարանական առաքինությունների իդեալին: Ահա՛ մեծ խորհուրդների և սխրանքների աղբյուրը»,- ասել է ֆրանսիացի հանրահռչակ բնագետ, նշանավոր քիմիկոս և բնախոս Լուի Պաստյորը:

 

Կարինե Սուգիկյան

17.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․