Գրքեր

Երկո՞ւ, թե՞ երեք

Երկու հոգի վիճում են: Մեկն ասում է.

- Ես գլխարկով մարդ եմ տեսնում, բայց նրանք երեքն են:

Մյուսը պատասխանում է.

- Ճիշտ ես, ինքս էլ գլխարկով մարդ եմ տեսնում, սակայն սխալվում ես. նրանք երկուսն են:

Եվ այդպես շարունակ վիճաբանում են: Հեռվում կանգնած գլխարկով մարդը լսում է, մոտենում և ասում.

- Երկուսդ էլ ճիշտ եք ասում. ինձ եք տեսնում՝ գլխարկով մարդուն, բայց ամբողջապես ստույգ չեք տեսնում՝ մեկիդ աչքին երկու հոգի եմ երևում, մյուսիդ՝ երեք...: Որպեսզի ավելի ստույգ տեսնեք, ձեր հպարտությունը մի կողմ թողեք և ձեր աչքերը բժշկեք կամ համապատասխան ակնոց կրեք, որպեսզի երկուսդ էլ ստույգ կերպով ճշմարտությունը տեսնեք:

Մարդու հոգու տեսողության հստակությունը սրտի խոնարհության չափի մեջ է…

 

Հովհաննես Մանուկյան

29.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․