Գրքեր

Երկու հյուրերը

Մահացու հիվանդությունն այցելեց խիստ աստվածապաշտ մի մարդու: Ներկայացավ՝ սպասելով, որ նա կվշտանա ու լաց կլինի: Բայց մարդը միայն հոգոց հանեց ու խաչակնքվեց:

- Ի՞նչ է, չհասկացա՞ր ես ով եմ,- զարմացավ հիվանդությունը:

- Ինչո՞ւ չհասկացա: Հասկացա… - պատասխանեց մարդը:- Միայն թե գիտեմ, որ առանց Աստծո կամքի այստեղ չէիր լինի: Իսկ եթե այդպես է, ապա ես քեզ ընդունում եմ, որպես Նրանից ուղարկված հյուր:

- Ախ այդպե՞ս,- բարկացավ հիվանդությունը,- ուրեմն այստեղ անելիք չունեմ:

Եվ դուռը շրխկացնելով, դուրս թռավ տնից:

Իսկ նրան փոխարինելու՝ ուրախությունը եկավ: Նույնիսկ ներկայանալու կարիք չզգացվեց, քանի որ ամբողջովին շողում էր:

Մարդը նայեց նրան, ժպտաց ու կրկին խաչակնքվեց՝ նրան էլ որպես երկար սպասված հյուր ընդունելով: Քանի որ գիտեր, որ նա նույնպես Աստծուց է:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

20.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․