Գրքեր

«Ես ձեզ ընտրեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք»

Ինչպես ծառն է պտուղ տալիս իր տիրոջ և շատ ու շատ մարդկանց համար, այդպես էլ բարի մարդն է հանուն Աստծու փառքի և ի օգուտ մերձավորի բարի պտուղ տալիս: Աստված մարդու սրտում բարին է սերմանում, որպեսզի բարու մեջ ամրանա, քանի որ առանց Աստծու մարդը չի կարող թե՛ բարի լինել և թե՛ բարին արարել: «Առանց ինձ դուք ոչինչ անել չեք կարող: Ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, որպեսզի ինչ էլ որ խնդրեք Իմ անունով, Հայրս տա ձեզ: Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց»,- ասում է Տերը (Հովհ. 15:5; 16):

Մարդը ճանաչվում է ոչ թե խոսքով, այլ իր պտուղներով՝ բարի գործերով, աստվածահաճո ապրելակերպով ու վարքով: Եկեղեցական համայնքներից ներս Աստծու խոսքը պտղաբերում է և առատ պտուղ տալիս այն սոցիալական ծրագրերի միջոցով, որ իրագործվում են հանուն Աստծու փառքի և ի օգուտ մերձավորի: Հունիսի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Ալիսա Քեշիշյանին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ալիսան իր ամուսնու, սկեսուրի և չորս զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի գյուղ Հայթաղի Չարենցի 17 տ. հասցեում: Ալիսան և իր ամուսինը 3-րդ խմբի հաշմանդամ են և ի վիճակի չեն աշխատելու, իսկ նրանց չորս զավակներից Գրիգորը (21 տ.) 1-ին խմբի հաշմանդամ է և տառապում է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությամբ: «Փորձում ենք մեր կարիքները հոգալ մեզ տրամադրվող ընտանեկան նպաստի և հաշմանդամության գումարներով: Շնորհակալ եմ մեզ օգնության ձեռք մեկնած Վարդանյան ընտանիքին»,- ասաց Ալիսան:

 

Կարինե Սուգիկյան

12.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․