Գրքեր

Գեղեցկության աստվածուհու սրբապատկերը

Հայր Ամբրոսիոսը վանական կրպակում նստած ձանձրանում էր: Մենք մոմակալներն էինք մաքրում, երբ մի երիտասարդ աղջիկ ներս մտավ, զննեց սրբապատկերներն ու հարցրեց.

- Հա՛յր սուրբ, իսկ ձեզ մոտ բոլո՞ր սրբապատկերներն են սուրբ:

- Բոլորը,- պատասխանեց հայր Ամբրոսիոսը:

- Ինձ գեղեցկության աստվածուհու սրբապատկերն է պետք:

Մենք աշխատանքը դադարեցնելով համակ ուշադրություն դարձանք՝ սպասելով աղջկա բարոյախրատական ոչնչացմանը:

Հայր Ամբրոսիոսը վեր կացավ, շուրջը նայեց ու բացականչեց.

- Ահա՛ այն:

Աղջիկը նայեց սրբապատկերին ու ասաց.

- Վա՜յ, ինչ գեղեցիկ է:

Այնուհետև վճարեց ու դուրս վազեց:

Մենք հայր սուրբի մոտ թռանք՝ հարցնելու, թե այդ ի՞նչ տվեց նրան: Այդ ի՞նչ սրբապատկեր էր:

- Աստվածամոր սրբապատկերը, որ «Խելքի ավելացում» (Прибавление ума) է կոչվում:

Այս ասելիս հայր Ամբրոսիոսի աչքերը սեր ու բարություն էին արձակում:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

06.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․