1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Գործով կատարեք այն ամենը, ինչ լսեցիք Սուրբ Գրքից

Աբբա Իգիլիոսն ասաց, թե խցում բնակվող մի եղբայր կար, ով այնտեղ մնաց քսան տարի` օր ու գիշեր Սուրբ Գիրքն ընթերցելով: Հետո ամեն ինչ վաճառելով` վերցրեց իր թիկնոցն ու գնաց ներքին անապատ: Աբբա Եսայիասն հանդիպեց նրան ու հարցրեց. «Ո՞ւր ես գնում, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Ահա քսան տարի է, հա՛յր, որ Սուրբ Գրքի խոսքերն եմ լսում միայն, իսկ այժմ կամենում եմ գործով կատարել այն ամենը, ինչ լսեցի Սուրբ Գրքից»: Եվ ծերը, աղոթք անե­լով նրա վրա, արձակեց նրան:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․