20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Գթասրտությունը փոխում է մարդկային կյանքեր

Եկեղեցու հայրերն ուսուցանում են, որ ողորմության ամենամաքուր աղբյուրը գթասրտությունն է: Գթասրտության յուրաքանչյուր արտահայտություն փոխում է մարդկային կյանքը: Աստվածապարգև կյանքը սկսում է լիանալ ճշմարիտ եղբայրասիրությամբ, համերաշխությամբ և փոխադարձ աջակցությամբ: «Մենք զգում ենք, որ մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում, բայց եթե այդ կաթիլը չլինի, կարծում եմ, որ օվկիանոսը կզգա այդ կաթիլի պակասը»,- ասել է Մայր Թերեզան:

Նոյեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալապես անապահով Հովհաննիսյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (50 000 ՀՀ դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը, ով չցանակացավ իր անունը հրապարակել: Վերջինս այն տրամադրել էր ի հիշատակ իր հանգուցյալ ծնողների՝ Հարություն Հովսեփյանի և Սոֆիկ Մկրտչյանի:

25-ամյա Լուսինե Հովհաննիսյանն, իր որդու՝ Ռալֆ Ղուկասյանի (2.5 տ.) և ծնողների հետ միասին, ամուսնու մահից հետո բնակվում է Արտաշատ քաղաքի Օրբելի 91/33 հասցեում: Լուսինեի ամուսինը՝ պայմանագրային զինծառայող Վահան Ղուկասյանը, մահացել է այս տարի՝ մարտի 10-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Հովհաննիսյան ընտանիքում առողջական խնդիրներ ունեն Լուսինեն, իր մայրը և փոքրիկ Ռալֆը: «Մայրս ուռուցք ուներ և նոր է վիրահատվել, ես էլ ողնաշարային խնդրի պատճառով վիրահատության կարիք ունեմ և ի վիճակի չեմ աշխատելու»,- ասաց Լուսինեն: Սոցիալապես անապահով ընտանիքը փորձում է իր կարիքները հոգալ Լուսինեի ծնողների թոշակների, զինվորական կենսաթոշակի և ընտանեկան նպաստի գումարներով: Հովհաննիսյան ընտանիքն ևս մեկ խնդրի առջև է կանգնել. բնակարանը, ուր ապրում է ընտանիքը, գնել է Լուսինեի ամուսինը և գրանցել իր մոր անունով: Լուսինեն նշեց, որ այժմ սկեսուրն իրենց դուրս է հանում բնակարանից, և ինքը բնակարանի հետ կապված ոչ մի իրավունք չունի, քանի որ զագսավորված չէ:

«Աստված մխիթարում ու զորացնում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ,- ասել է Ս. Պողոս առաքյալը,- որպեսզի մենք էլ կարողանանք Աստծուց մեր վայելած օգնությունն ու մխիթարությունը տալ նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են» (Բ Կորնթացիներ 1:3-4):

 

 

Կարինե Սուգիկյան

25.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․