Գրքեր

Հագարացի կնոջ բժշկումը

Մի հագարացու կին տառապում էր կրծքավանդակի սարսափելի ցավերից և բժիշկների առաջարկած միջոցները ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ ամուսինը նրան խղճալով՝ նստեցրեց ձիու վրա ու տարավ կանանց քրիստոնեական մենաստան, որը հայտնի էր այնտեղի օրհնված ջրի հրաշալի բուժիչ հատկություններով: Այն օրը հորդառատ անձրև էր եկել և ողողել-տարել էր ճանապարհը, ուստի, նրանք միայն գիշերը հասան մենաստան, երբ միանձնուհիներն արդեն պատրաստվում էին քնելու: Պահակը դարպասը չբացեց ճամփորդների առջև, բայց նրանց հաջողվեց համոզել նրան իրենց կուժը օրհնված ջուր լցնել: Սակայն, պահակը մտածեց, որ անհավատի համար միևնույն է, թե ինչ ջուր կլինի, և կուժը մոտակա ջրափոսի ջրով լցրեց: Բայց հաջորդ օրը հագարացին մի եզ նվիրեց մենաստանին՝ ի նշան երախտագիտության՝ իր կնոջ բժշկման համար, և ամոթահար պահակը պատմեց քույրերին հրաշքի մասին, որ կատարվել էր հագարացու հավատի չափով, և ապաշխարեց ու թողություն խնդրեց Աստծուց իր խստասրտության ու  մեծամտության համար:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

05.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․