Գրքեր

Հակումները

Մի անգամ աշակերտները ծեր վանականի մոտ եկան ու հարցրեցին.

- Ինչո՞ւ են վատ հակումները հեշտությամբ տիրում մարդուն, իսկ լավերը՝ դժվարությամբ և չեն հաստատվում նրա մեջ:

- Ի՞նչ կպատահի, եթե առողջ սերմը արևի տակ թողնես, իսկ հիվանդը հողի մեջ թաղես,- հարցրեց ծերը:

- Եթե լավ սերմն առանց հողի թողնես, ապա կմեռնի, իսկ վատ սերմը կաճի, հիվանդ ծիլ ու պտուղ կտա,- պատասխանեցին աշակերտները:

- Մարդիկ հենց այդպես են վարվում. բարի գործերը գաղտնի գործելու և բարի մտքերը հոգում աճեցնելու փոխարեն, ի ցույց են դնում դրանք և այդպիսով՝ ոչնչացնում: Իսկ իրենց թերություններն ու մեղքերը հոգու խորխորատներում են թաքցնում, որպեսզի ուրիշները չտեսնեն: Այնտեղ դրանք աճում են ու կործանում մարդուն: Իսկ դուք իմաստուն եղեք:

Շնորհակալություն հայտնեցին աշակերտները խրատի համար ու հեռացան մտորելու:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

04.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․