Գրքեր

Համայնքն իր աստվածահաճո գործունեությամբ վկայում է կյանքի հաղթանակը

Ամեն օր և առավել ևս Ս. Հարությանը հաջորդող Հինանց՝ հոգևոր ուրախության այս շրջանում, քրիստոնյաներն իրենց կյանքով դառնում են թարգմանն այն կենսանորոգ ավետիսի, որ իր մեջ խտացնում է կյանքի անմահության գաղափարը: Քրիստոսահիմն եկեղեցին դարեր շարունակ ավետարանում է հավերժական կյանքի հաղթանակը՝ մահվան դեմ, բարության հաղթանակը՝ ատելության դեմ, խաղաղության հաղթանակը՝ պատերազմի դեմ: Եվ Քրիստոսի հետևորդներն էլ, եկեղեցու շուրջ համախմբված և հոգևոր ընտանիք՝ համայնք կազմած, իրենց աստվածահաճո գործունեությամբ վկայում են կյանքի, բարության և խաղաղության հաղթանակները: Այդ կենարար վկայությանն իր մասնակցությունն է բերում նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին՝ իր աստվածպաշտությամբ և սոցիալական ծրագրերով:

Ապրիլի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պողոսյան Մարինեին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ Ս. Զատկի տոնի առթիվ նվիրաբերել էր Սարգիս Թոփչյանը ԱՄՆ-ից՝ որպես երախտագիտություն Աստծուն իր կնոջ՝ Տատյանա Թոփչյանի առողջական վիճակի բարելավման կապակցությամբ:

Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի 86-րդ տանն է բնակվում Մարինեն իր 35-ամյա որդու հետ: Մարինեի ամուսինն Արցախյան ազատամարտի մասնակից է եղել և մահացել է 1998 թ.-ին: Ամուսնու մահից հետո նրա մոտ առաջ է եկել առողջական խնդիր՝ վահանաձև գեղձի թունավոր խպիպ, ինչի հետևանքով նաև՝ ոսկրային խնդիր: Մարինեի որդին զբաղվում է փայտի փորագրությամբ, բայց մշտական աշխատանք չունենալու պատճառով ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ՝ չկարողանալով հոգալ անգամ իր նվազագույն կարիքները:

«Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, հոգևոր հովվից և աջակից անձից այն հոգատարության և ուշադրության համար, որ ցուցաբերեցին ընտանիքիս հանդեպ»,-ասաց Պողոսյան Մարինեն:

 

 

Կարինե Սուգիկյան

28.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․