Գրքեր

Հափշտակված պարգևը

Հաճախ մարդը շատ բարիք է գործում, բայց սատանան չնչին հարցերի վերաբերյալ մանրախնդիր հաշվենկատություն է դնում նրա սրտում, որպեսզի նրանից հափշտակի Աստծո այն պարգևը, որին արժանի էր իր բարի գործերի համար:

Մի անգամ, մի վանական հյուր գնաց իր ծանոթ քահանային, ով հայտնի էր իր ողորմություններով: Եվ մի այրի կին եկավ նրա մոտ ու մի քիչ ցորեն խնդրեց նրանից:

- Գնա դույլը բեր, կլցնեմ, կտամ,- պատասխանեց քահանան:

Կինն այդպես էլ վարվեց: Ձեռքով դույլը չափելով՝ քահանան ասաց.

- Շատ մեծն ես բերել:

Այս խոսքերն այրուն ստիպեցին կարմրել: Երբ նա դուրս եկավ, ծեր վանականը հարցրեց.

- Այդ ցորենը պարտքո՞վ տվեցիր, թե՞ անհատույց:

- Անհատույց,- պատասխանեց նա:

- Այդ դեպքում ինչո՞ւ քեզ թույլ տվեցիր այդքան մանրախնդիր լինել ու ամաչեցնել այրուն:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

03.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․