Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Բոմբոսը՝ ոչ գրագետ լինելով, մտավ մեկի մոտ՝ սաղմոս ուսանելու և լսելով քսանութերորդ սաղմոսի առաջին տողը, որ ասում է. «Զգուշանամ իմ ճանապարհին, [որ լեզվովս չմեղանչեմ]» (Սաղմ. ԼԸ 2), երկրորդն առանց լսելու՝ գնաց` բավականանալով ասված այս մի խոսքով, որ եթե կարողանա՝ գործով ուսանի այն: Իսկ երբ ուսուցանողը դժգոհեց, թե ինչու այս վեցամսյա ժամանակահատվածում չտեսավ նրան, պատասխանեց, թե սաղմոսի խոսքը գործով դեռ չի ուսանել: Այս Բոմբոսին մեկը ոսկի տվեց՝ աղքատներին բաժանելու համար և պատվիրեց հաշվառում անել, ում որ տալիս է, իսկ նա պատասխանեց. «Աստծուն հաշվառում պետք չէ»: Այս Բոմբոսը Աթանաս եպիսկոպոսի խնդրանքով անապատից իջավ Ալեքսանդրիա և այնտեղ մի կնոջ տեսնելով` սկսեց արտասվել: Ովքեր մոտ էին, հարցրին, թե ինչո՞ւ արտասվեց, պատասխանեց. «Երկու բան ինձ հուզեցին. մեկը՝ նրա կորուստը, մյուսը, որ ես այդքան փութաջան չեմ Աստծուն հաճոյանալու մեջ, որքան նա` զազրելի մարդկանց հաճոյանալու  մեջ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․