Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Երբ հայր Ռոմանոսի վախճանը մոտ էր, շուրջը հավաքվեցին եղբայրներն ու ասացին. «Ինչպե՞ս պետք է ապրենք, հա՛յր»: Եվ նա ասաց. «Չեմ հիշում, թե երբևէ ձեզնից մեկին ասած լինեմ, թե` արա՛ այսինչ գործը, եթե նախապես մտքումս չեմ դրել, թե` չպիտի բարկանամ, եթե նա չկատարի այդ գործը: Այդպես ապրեցի ես, և դուք էլ ինձ հետ՝ ամբողջ ժամանակ խաղաղությամբ և անխռով. այդպես արե՛ք և դուք` միմյանց հետ կենալով խաղաղությամբ, սիրով և հնազանդությամբ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․