Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Սկիտեում մի մենակյաց կար, որ գոմեշների հետ խոտ էր ճարա­կում վայրի անասունների պես և աղոթում էր առ Աստված ու ասում. «Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ, թե ինչով եմ պակաս»: Ձայն եկավ առ նա, որ ասաց. «Գնա՛ եղբայրների այսինչ անունով վանքը, և ինչ­որ հրամա­յեն քեզ՝ կանես»: Եվ գնաց, բնակվեց այնտեղ, սակայն ոչ մի սպասա­վորություն չէր կարողանում անել եղբայրներին: Ոմանք ասում էին. «Դո՛ւ, հիմա՛ր, արա՛ այս բանը», ուրիշներն ասում էին. «Ասա՛ այս բանը, տխմա՛ր և անո՛ւս»: Եվ սաստիկ տանջում էին նրան: Եվ նա, սաստիկ ձանձրացած, աղոթեց առ Աստված և ասաց. «Տե՛ր, մարդկանց սպասավորել չգիտեմ, ուղարկի՛ր ինձ դարձյալ իմ արոտատեղին»: Եվ Աստված ուղարկեց նրան իր նախկին տեղը` անապատի գոմեշների հետ արածելու անասունի նման:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․