Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Վանահայր աբբա Գերոնդիոսը մեր սուրբ հորը՝ Եվթիմիոսին և Սոփրոնիոս Իմաստասերին պատմեց և ասաց. «Մեռյալ ծովի այն կողմում երեք հովիվներ էինք. երբ դուրս գալով շրջում էինք լեռներում, մեզնից ներքև ուրիշ հովիվներ ևս շրջում  էին ծովի ափին: Եվ մի օր նրանց պատահեցին հագարացիները, որոնք նույնպես այդ վայրերն էին գալիս: Երբ անցնում էին մեր կողքով, հագարացիներից մեկը դարձավ և կտրեց մի անապատականի գլուխը: Մենք լաց եղանք անապատականի համար, և ահա մի թռչուն հանկարծակի հարձակվեց այն սարակինոսի վրա, հափշտակեց նրան, բերեց մեր առջև և բաց թողեց, և նա ընկնելով՝ կտոր­կտոր եղավ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

29.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․