Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Երկու կրոնավորներ ուխտեցին խիստ ճգնությունների տրվել միասին, բայց հավասար անել բոլոր ճգնությունները, և ոչ մեկը մյու­սից առավել ջանք չգործադրի: Այդպես էլ արեցին և ապրում էին Աստծուն հաճելի կյանքով ու ընտիր կենցաղավարությամբ: Սակայն եղավ այնպես, որ մեկը ընդհանրական վանքի վանահայր դարձավ, իսկ մյուսը մնաց իր մենակեցության մեջ և այդպես կատարեց իր ըն­թացքը, մինչև հասավ այն աստիճանին, որ մեծամեծ հրաշքներ էր գործում, քանզի դևեր էր հալածում, հիվանդներին բժշկում և գա­լիք դեպքերն էր մարգարեանում: Երբ այս ամենը տեսավ և լսեց նա, որ վանահայր էր դարձել, թե իր հետ ուխտադիր եղբայրն այդպիսի շնորհների է արժանացել, զարմացած մտածում էր, թե` երկուսս էլ միանման ենք տքնում և մեկս մյուսից առավել ոչինչ չենք անում. ինչ­ պե՞ս նա դարձավ հրաշագործ, իսկ ինքը` ոչ: Այնժամ հանդարտվեց մի քանի օր, մեկուսացավ մարդկանցից և ի խորոց սրտի աղաչեց Աստ­ծուն և ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, հայտնի՛ր ինձ, թե ինչո՞ւ իմ ընկերը հրաշքներ է գործում, իսկ ես ոչ մի այդպիսի շնորհ չստացա»: Այնժամ երևաց նրան Տիրոջ հրեշտակն ու ասաց. «Նրա համար այդ եղավ, որ նա հանուն Աստծո սիրո՝ համբերությամբ նստում է միայնակ և հառաչանքներով ու հեծությամբ է անցկացնում իր կյանքի օրերը, գիշեր ու ցերեկ ողբում է և միշտ քաղցի ու ծարավի մեջ է Աստծո սի­րո համար, իսկ դու բազում հոգսերի ու խառնաշփոթի մեջ ես և բա­զում մխիթարություն ունես բազմաթիվ մարդկանցից: Այն ամենը, որ մարդկանց կողմից արվում է քեզ համար, բավական է քեզ փառքի ու պատվի համար և այլ բան հարկավոր չէ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․