Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Հայրերից մեկը ճգնում էր իր սենյակում, և դևը, մտնելով նրա մահճակալի տակ, սկսեց ընթերցել Թվոց գիրքը. իսկ ծերը լռում էր: Եվ դևը ձանձրանալով` ընդունեց աղքատի կերպարանք ու կանգնեց ծերի պատուհանի առջև. նա կաղ էր և ձեռքին ուներ գավազան և մա­խաղ: Ծերն ասաց նրան. «Դու գիտե՞ս, թե ինչ էիր կարդում»: Դևը պատասխանեց. «Այո՛, գիտեմ. Հին Օրենքն էի կարդում»: Ծերն ասաց. «Իսկ Նոր Կտակարանից ի՞նչ գիտես»: Երբ դևը լսեց Նոր Կտակարա­նի անունը, կորավ և անհետացավ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․