Գրքեր

ՀԿԽ-ի աջակցությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց

Հուլիսի 6-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Հայկական Կարմիր Խաչի ընկերության երիտասարդական բաժնի կամավորները ՄԻԱՎ-ով ապրող երևանաբնակ և Երևանի մերձակա շրջաններում բնակվող առավել կարիքավոր երեսունհինգ ընտանիքների փոխանցեցին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ:

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը (ՀԿԽ) 2013թ.-ի սեպտեմբերից համագործակցելով ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հետ,  առողջապահական ծրագրերի շրջանակներում, սոցիալ-հոգեբանական աջակցություն է իրականացնում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող  մարդկանց համար: Հայկական Կարմիր Խաչի ընկերության երիտասարդական բաժինը, սույն ծրագրի շրջանակներում, չորս տարի է, ինչ համագործակցում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հետ: Այս տարիների ընթացքում ԵԿԽ-ն աշխատել և շարունակում է աշխատել  երկու կոմպոնենտով՝ սոցիալական և տեղեկատվական-ուսուցողական:

Աստված Իր արարածներին ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ, և ողջ աշխարհի մարդիկ՝ որպես մեծ ընտանիք, վայելում են Երկնավոր Հոր սերը, Ով հանուն այդ սիրո աշխարհ ուղարկեց Իր միածին Որդուն, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհաննես 3:16): Ընտանիքի յուրաքանչյուր անդամ Երկնավոր Հոր հանդեպ իր սերը կարող է արտահայտել իր մերձավորին՝ եղբորն ու քրոջը սիրելով, նրա մեջ Աստծո պատկերը հարգելով, քանի որ Քրիստոս Իր արյունը հեղեց մեծ ընտանիքի բոլոր անդամների համար:

 

Կարինե Սուգիկյան

06.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․