Գրքեր

Հնարավոր չէ շենքը կառուցել կտուրից

Սեպտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ադամյան Սիրանուշին (58 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսահայ Քրիստինե Բարսեղյանը: Տիկին Սիրանուշն իր որդու՝ Շահբազյան Մարութի (34 տ.) հետ բնակվում է Ավանի Իսահակյան թաղ. 3/2 շ. 17 հասցեում: «Տղայիս վաստակած գումարը չի բավարարում, որ վճարենք մեր կոմունալ վարձերը, մարենք կուտակված պարտքերը և լուծենք առողջական խնդիրներս: Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին և օգնության ձեռք մեկնեցին ընտանիքիս»,- ասաց ընտանիքի մայրը:

Սերը մերձավորի հանդեպ սրբերի կողմից ընդունվել է որպես մեծագույն և բացարձակ պատվիրան, որի վերաբերյալ աբբա Հովհաննեսն ասել է. «Հնարավոր չէ շենքը կառուցել՝ սկսելով այն կտուրից, այլ անհրաժեշտ է կառուցել՝ սկսելով հիմքից: Եվ երբ նրան հարցրին՝ ի՞նչ պետք է հասկանալ հիմք ասելով, նա պատասխանեց՝ հիմքը մերձավորն է և այդ հիմքի վրա են հիմնված Քրիստոսի պատվիրանները»:

 

Կարինե Սուգիկյան

24.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․