Գրքեր

Հնազանդության մասին

Ոմն ծեր մի աշակերտ ուներ և կամենում էր, որ նա մնա իր մոտ, մինչև որ կատարյալ հնազանդության հասնի: Ծերը նրան ասաց. «Վերցրո՛ւ մեր այս Սուրբ Գիրքը և գցի՛ր վառվող թոնրի մեջ»: Եղբայրը գնաց և կատարեց ծերի հրամանը՝ առանց երկմտելու: Եվ երբ Ավետարանը գցեց այնտեղ, իսկույն հանգեց կրակը և չվնասեց գիրքը: Արդ, ծերն այս արեց, որպեսզի մենք իմանանք, թե որքա՜ն բարի է հնազանդությունը, որովհետև նա է Երկնքի արքայության սանդուղքը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․