Գրքեր

Հնազանդության մասին

Ոմն ծեր ասաց, թե գնաց մի անգամ մեծն Բարսեղ եպիսկոպոսը միաբանների վանքը և սովորականի պես վարդապետելուց հետո վանքի առաջնորդին ասաց. «Ունե՞ս այստեղ եղբայր, որ կամենում է ապրել»: Եվ նա ասաց. «Բոլորն են կամենում ապրել, հայր սուրբ»: Իսկ նա դարձյալ ասաց. «Ունե՞ս մեկը, որ ճշմարիտ հնազանդություն է ձեռք բերել»: Նա բերեց մի եղբոր և նրան ընթրիքի ժամին սպասավորության կարգեց սրբի առաջ: Եվ ընթրիքի ավարտից հետո եղբայրը, վերցնելով ջուրը, լցրեց սրբի ձեռքերին, և նա լվացվեց, և Բարսեղն ասաց նրան. «Այժմ բե՛ր, ես էլ քո ձեռքերին ջուր լցնեմ, որ լվացվես»: Իսկ նա հնազանդության պատճառով չհամարձակվեց ո՛չ ասել, այլ ձեռքերը պահելով` լվացվեց: Եվ սուրբը հույժ սիրեց նրան՝ կատարյալ հնազանդության համար, և ձեռնադրեց նրան քահանա և տարավ իր հետ: Այսպես սիրելի է հնազանդությունը մարդկանց և  Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․