Գրքեր

Հնազանդություն

Միաբաններից երկու համախոհ եղբայրների մասին ասում էին, թե նրանցից մեկը կրոնավոր էր և անինչ, մյուսը հնազանդ էր և խոնարհ: Սրանք քննում էին միմյանց, թե որի՛ գործն է ավելի մեծ: Եվ եկան գետի եզերքը, իսկ այնտեղ բազում կոկորդիլոսներ կային, և հնազանդը մտավ նրանց մեջ, և կոկորդիլոսները երկրպագեցին նրան: Եվ  նա  կրոնավորին  ասաց.  «Դու  էլ  ե՛կ  այստեղ»:  Իսկ  սա ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, եղբա՛յր, քանզի քո չափ հաստատված չեմ հավատքի մեջ»: Եվ երբ վերադարձան միաբանություն, ձայն եկավ նրանց հորը, որ ասում էր. «Ով հնազանդություն ունի` վեր է բոլոր երկրավորներից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․